News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 15
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի՝ օգոստոսի 20-ին, հաստատել է, որ իր վարչակազմը բանակցություններ է վարում Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի «տարբեր ներկայացուցիչների» հետ ՝ այդ երկրում իրավիճակը կարգավորելու համար, հայտնում է DW-ն:

Միեւնույն ժամանակ Ամերիկայի ղեկավարը չի նշել կոնկրետ անձանց ՝ ընդգծելով միայն, որ խոսքը «շատ բարձր մակարդակի» ներկայացուցչության մասին է:

Ուղերձում, որը հեռարձակվել է Վենեսուելայի ազգային ռադիոյի կողմից, Մադուրոն իր հերթին նույնպես հաստատել է բանակցությունների փաստը, որոնք, ըստ նրա, «գաղտնի» բնույթ են կրում: Վենեսուելայի ղեկավարի խոսքով ՝ նման շփումները պահպանվել են «մի քանի ամիս»:

 «Ես երկխոսություն էի փնտրում Վենեսուելայում եւ նաեւ փնտրում այն ճանապարհը, որը գործնականում  հնարավորություն կտար նախագահ Դոնալդ Թրամփին լսել Վենեսուելային», - ասել է Մադուրոն:

Օգոստոսի սկզբին ԱՄՆ նոր պատժամիջոցների կիրառման պատճառով, Նիկոլաս Մադուրոն դադարեցրել էր ընդդիմության հետ երկխոսությունը: Քաղաքական գործիչը, մասնավորապես, չեղյալ էր հայտարարել օգոստոսի 8-ին եւ 9-ին Վենեսուելայի կառավարության պատվիրակության ուղեւորությունը Բարբադոս:

Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը սառեցրել էր Միացյալ Նահանգներում Վենեսուելայի կառավարության եւ հարակից կազմակերպությունների ունեցած բոլոր ակտիվները, ինչպես նաև արգելել նրանց հետ ցանկացած տնտեսական գործողություն:

Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի եւ Նիկոլա Մադուրոյի միջեւ Վենեսուելայում, որը խորը տնտեսական եւ քաղաքական ճգնաժամ է ապրում, իշխանության  համար պայքարը, շարունակվում է արդեն մի քանի ամիս: Մոտ 50 պետություններ, այդ թվում ՝ Գերմանիան, Գուայդոյին ճանաչել են որպես ժամանակավոր նախագահ: Վենեսուելայի ղեկավար Մադուրոյին աջակցում են բանակը եւ իրավապահ մարմինները, նրա օրինականությունը  ճանաչում են Ռուսաստանը, Չինաստանը եւ Կուբան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել