News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 00:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աճառյան փողոցում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Lexus RX 330» (վարորդ՝ 33-ամյա Արման Գ.), «Nissan Note» (վարորդ՝ 21-ամյա Էրիկ Ս.) եւ «Volvo XC90» (վարորդ՝ 24-ամյա Յուրի Հ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Nissan Note» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի սաների նկատմամբ բռնության գործով մեղադրանք է առաջադրվել 3 աշխատակցուհիների. Նրանք կալանավորվել են
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի աշխատակցուհիները պարբերաբար դաժան վերաբերմունք են ցուցաբերել, այն է՝ ծեծի են ենթարկել և ցավ...
Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել ձորից
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը...
Երկրաշարժ Աշոցքի մոտ. ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 02:01-ին (Գրինվիչի ժամանակով սեպտեմբերի 22-ին, ժամը 22:01-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության...
155 հանցագործություն է բացահայտվել 4 օրում, որից 9-ը՝ նախկինում կատարված
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 18-ից 22-ը...
Գողություններ և գողության փորձեր՝ վճարային տերմինալներից
Նախապատրաստվում են նյութեր...
Հրազդանում դժբախտ պատահարից մահացած 52-ամյա տղամարդը Ջրառատի թաղապետն էր
Խորին ցավակցությունս և կարեկցանքս եմ հայտնում Կոտանյանների ընտանիքին, հարազատներին և…
Ամենաշատ