News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 19
USD
405.79
EUR
412.81
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Այս տարի Ամազոնի խոնավ արեւադարձային անտառներում գրանցվել է հրդեհների ռեկորդային քանակություն, հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով  Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետազոտության տվյալները:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ արբանյակային տվյալները ցույց են տվել, որ այս տարի 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Ամազոնի անձեռնմխելի անտառներում հրդեհների թիվը 83 տոկոսով մեծացել է:

Ինստիտուտն այս տվյալները հրապարակել է մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն գերատեսչության ղեկավարին պաշտոնանկ է արել  անտառահատման տվյալների շուրջ վեճի պատճառով:

Երկուշաբթի Ամազոնի ավազանում անտառային հրդեհների պատճառով Սան Պաուլու քաղաքում էլեկտրականությունն անջատվել էր:

Մեկ ժամ տեւած բլեքաութը առաջացրել էին ուժգին քամիները, որոնք դեպի քաղաք էին բերել Ամազոնաս եւ Ռոնդոնիա նահանգներում այրվող անտառների ծուխը, որոնք Սան Պաուլուից մոտ 2700 կմ հեռավորության վրա են գտնվում:

Ամազոնի անձրեւային անտառները մոլորակի համար կենսականորեն կարեւոր են ածխածնի պաշարով, որը դանդաղեցնում է գլոբալ տաքացման տեմպը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լալվար սարի Ռուշանի գոլատեղ կոչվող հանդամասում Աքորի ու Հագվի գյուղերի բնակիչների վիճաբանություն ավարտվել է սպանությամբ
Պարզվել է նաեւ, որ դեպքից անմիջապես հետո տուժածի հարազատները հանդամասում ծեծի են ենթարկել Հագվի գյուղի…
Հարեւանների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին
Վիճաբանության մասնակիցներն ու նյութերը ուղարկվել են…
Բերքաբեր գյուղի բնակիչ Ալվարդ Դիլբարյանը որոնվում է որպես անհետ կորած
Նա օգոստոսի 13-ին դուրս է եկել եւ այլեւս…
Հանրապետությունում օգոստոսի 17-ից 18-ը բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված
Մարմնական վնասվածք պատճառելու եւ անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, ընտանեկան բռնության…
«Սուրմալու»-ի տարածքում կոտրել են նախարարի խորհրդականի մեքենայի ապակին եւ գողացել դրամապանակը. ԱԻՆ մամուլի խոսնակ
Սարգսյանի ավտոմեքենայի ապակին եւ գողացել դրամապանակը…
Ադրբեջանի ԱԻՆ գնդապետը տարածել է աշխատակիցների ինտիմ լուսանկարները
«Քննությունը պարզել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության պետական ​​հրշեջ ծառայության պետի օգնական, ներքին ծառայության գնդապետ Զաուր Միրզոեւն իր գրասենյակի համակարգչում թաքնված տեսախցիկ էր տեղադրել...
Ֆոտոռեպորտաժներ