News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 06
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Կրասնոդարի Կենտրոնական շրջանի քննչական բաժինը քրեական գործ է հարուցել անձանց խմբի կողմից կատարված խուլիգանության եւ 27-ամյա տղամարդու սպանության փաստով, հայտնում է КИ News-ը: 

«Մի խումբ զինված տղամարդկանց միջեւ վիճաբանության ժամանակ, որոնք խուլիգանական դրդումներով կատարել են բազմաթիվ անկանոն կրակոցներ, 2 փամփուշտով սպանվել է 27-ամյա տղամարդ: Տուժածը հոսպիտալացվել էր բուժհաստատություն»,- պարբերականին հայտնել են ՌԴ ՔԿ Կրասնոդարի երկրամասի Քննչական վարչության մամուլի ծառայությունից:

Չնայած ցուցաբերված բժշկական օգնությանը, 27-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է: Ներկայումս պարզվում է տուժածների ստույգ թիվը:

«Հիմա իրականացվում են քննչական համալիր գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ուղղված տեղի ունեցածի հանգամանքները եւ վիճաբանության բոլոր մասնակիցներին պարզելուն, այդ թվում՝ այն անձանց, որոնք կրակել են»,- հավելել են գերատեսչությունից:

Քրեական գործի քննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ի գիշերը Կրասնոդարի Ստավրոպոլյան փողոցում Վիշնյակովի շուկայի տարածքում տեղի է ունեցել զանգվածային փոխհրաձգություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կենդանու և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս. կան տուժածներ
Ուղևորներ Մհեր Խ․-ն ստացել են մարմնական վնասվածքներ և…
Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած
Ապարան-Վարդենիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել…
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում․ կա զոհ
Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արշակ Ղ․, ծնված 1993 թ․) բախվել է «Toyota Alphard» մակնիշի…
Հորդառատ անձրևից հետո գոյացած ցեխի պատճառով ավտոմեքենան սահել և արգելափակվել է կիրճի եզրում
Օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը...
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ուղևորին հոսպիտալացրել են
Ավտոմեքենան ուղղելու համար պահանջվել է հատուկ տեխնիկա...
Փարաքար գյուղում խանութի տանիք է այրվում
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական…
Ամենաշատ