News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 08
USD
405.95
EUR
413.66
RUB
6.73
Տեսնել լրահոսը


Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել են Երեւանի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահի ապօրինությունները, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, ըստ նախնական տվյալների՝ նա, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2008-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում համատիրությունում որպես գանձող տեսուչ է հրամանագրել կնոջը: Սակայն նա երբեւիցե աշխատանքի չի ներկայացել եւ չի կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները: Այդ պարտականությունները նրա փոխարեն հանձնարարվել է կատարել համատիրության մյուս աշխատակիցներին:

Համատիրության նախկին նախագահը գանձումների բաժնի նախկին պետի հետ, կնոջ հաճախելիության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով եւ դրանք հաստատելով՝ կազմել են աշխատաժամանակի կեղծ հաշվարկի ամսական տեղեկագրեր: Դրանց հիման վրա յուրացման եղանակով հափշտակել է կնոջ անվամբ հաշվարկված աշխատավարձերի եւ պարգեւավճարների առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 21.127.000 դրամ գումարը:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ՌՕՈՒ ինքնաթիռը ժամանել է Կուբա՝ հրդեհը մարելու նպատակով
Մեքսիկայի ռազմաօդային ուժերի առաջին ինքնաթիռը՝ ռազմական եւ տեխնիկական անձնակազմով, ժամանել է Կուբա՝ օգնելու մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը, հայտնում է Cubadebate-ը...
ՄԲ-ն առաջին անգամ դատավարության մեջ կլինի Վատիկանի հետ՝ որպես մեղադրյալ
Մեծ Բրիտանիայում առաջին անգամ կարող է դատավարություն տեղի ունենալ Վատիկանի հետ՝ որպես մեղադրյալ: Այս մասին հայտնում է The Daily Telegraph թերթը՝ հղում տալով Անգլիայի եւ Ուելսի վերաքննիչ դատարանին...
Դավադրության տեսաբան Ալեքս Ջոնսը 45 միլիոն դոլար կվճարի՝ դպրոցում հրաձգության մասին կեղծ պնդումների համար
Ալեքս Ջոնսը տարիներ շարունակ ստեր էր տարածում իր infowars առցանց եւ ռադիոթոք-շոուներում...
Խորվաթիայում լեհական ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է 12 եւ վիրավորվել 31 մարդ
Ուղեւորներն ուխտավորներ էին, որոնք մեկնում էին Մեժդուգորյե՝ հռոմեական կաթոլիկ սրբավայր հարավային Բոսնիայում...
Կալիֆոռնիայյում մարիխուանայի աճեցման ֆերմաների հետեւում կանգնած են մեքսիկական, հայկական եւ չինական կարտելները
Դրանք վտանգ են ներկայացնում համայնքի անվտանգության համար․․․
Արարատի մարզում Nissan Murano-ով վթարի ենթարկված վարորդը եղել է 13 տարեկան
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ