News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Խորվաթիայի Հանրապետության համայնքների միության խորրհրդի նախագահ Մարտին Բարիշեվիչի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Սուրեն Պապիկյանի եւ իր անունից ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Վաչե Տերտերյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի տարբեր հարթակներում Խորվաթիայի հետ կառուցողական համագործակցությունն արգասաբեր պայմաններ է ստեղծում նաեւ միջտարածաշրջանային եւ միջհամայնքային մակարդակում հարատեւ գործակցություն կառուցելու համար։ Փոխնախարարը հյուրերին է ներկայացրել ՀՀ-ում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, այս ուղղություններով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաեւ վարչատարածքային բարեփոխումների արդյունքում արձանագրված ձեռքբերումները։

ԽՀ համայնքների միության խորրհրդի նախագահ Մարտին Բարիշեվիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ընդգծել, որ խորվաթական կողմը եւս հետաքրքրված է հանրապետությունների միջեւ ապակենտրոնացված համագործակցությամբ՝ այդ թվում՝ հաջողված փորձով եւ զարգացման ծրագրերով կիսվելու հարցում։ Նա նաեւ հավելել է, որ տարբեր ուղղություններով միջհամայնքային կառուցողական շփումներն իրենց հերթին կարող են նպաստել երկու երկրների միջեւ տնտեսական եւ բիզնես կապերի խորացմանը։ 

Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել փոխշահավետ համագործակցության ընդլայնման եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ՝ ընդգծելով Հայաստանի եւ Խորվաթիայի համայնքների միությունների միջեւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել