News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 17-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Բաբաջանյան 159 շենքի մոտ կայանված իր մեքենայից գողություն են արել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրեց, որ կոտրել են մեքենայի ապակին եւ սրահից գողացել պայուսակ: Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, հնչեց երկրորդ ահազանգը:

Քաղաքացին հայտնում էր, որ Իսակովի 36 շենքի դիմաց կայանված իր մեքենայից գողություն են արել: Ձեռագիրը նույնն էր: Կոտրել էին ապակին եւ մեքենայի սրահից հափշտակել դրամապանակ, որի մեջ եղել էր փող ու տարբեր քարտեր: Ոստիկանները կասկածներ ունեին, որ գողությունները նույն մարդու ձեռքի գործն են:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ գողությունները ժամեր անց բացահայտվեցին: Նույն օրը, գողությունները կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց 28-ամյա մի տղամարդ: Նա խոստովանեց կատարածը:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արտուշը հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ