News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով հանրության  հետաքրքրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության վերաբերյալ, կրկին հրապարակում ենք քրեական գործի շրջանակներում նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ  «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ընկերությունն ընդհանուր առմամբ ընդունում է «ELARD» միջազգային փորձագիտական խմբի այն եզրահանգումները, որոնք վերաբերում են Ամուլսարի Ծրագրի՝ Սեւանա լճի եւ Ջերմուկի տարածքում տարբեր ջրային ռեսուրսների նկատմամբ ազդեցության բացակայությունը:

Ընդերքօգտագործման իրավունքի ստացման պահից սկսած Ընկերությունը որդեգրել է ակտիվ եւ ճկուն քաղաքականություն ամբողջությամբ կառավարելի դարձնել Ամուլսարի ծրագրի հետ կապված ստորգետնյա եւ մակերեւույթային ջրերի վրա հավանական ազդեցության ռիսկերը՝ միաժամանակ ողջունելով այն փաստը, որ «ELARD» միջազգային փորձագիտական խմբի կողմից ընդhանուր առմամբ դրական է գնահատվել Ընկերության կողմից կիրառման ենթակա բնապահպանական մեղմացման միջոցառումները: Սույնով Ընկերությունը կրկին վերահաստատում է, որ ծրագրի իրականացման ժամանակահատվածում հավանական բնապահպանական ռիսկերը ամբողջությամբ կվերահսկվեն Ընկերության կողմից՝ նախկինում ներկայացված ծրագրերին համապատասխան:  Ընկերությունը ստանձնում է պարտավորություն, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր:

Ընկերության դիրքորոշումն ամբողջությամբ  ներկայացնում ենք այստեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիդիանի վարձած պահակները պատրաստվում են տարհանել Ամուլսարի պահպաններին. ՀԲՃ-ն ահազանգում է
Այս գործողությունները բացարձակ ապօրինի են, հերթական անգամ Լիդիանը իր նոր տերերով…
Թուրքական կապիտալը Լիդիանում․ ՀԲՃ
Դատարանի «Service List» կոչվող ցանկում ի մի են բերված բոլոր այն սուբյեկտները, որոնց Լիդիանը պարտք է եւ…
Եթե պահնորդական ընկերությունը չկատարի այսօրվա ձեռք բերված պայմանավորվածությունը, մենք նորից այնտեղ կլինենք. ակտիվիստ
Նա հավելեց, որ իրենք պայմանվորվածություն են ձեռք բերել այսօր պահնորդական…
Ամուլսարի հարցում անպատասխան հարցեր շատ կան, բայց հանգուցալուծումն այլեւս չի կարելի հետաձգել․ Վահագն Վարագյան
Արդյո՞ք Ամուլսարի շահագործումը անդառնալի կորուստներ կպատճառի Հայաստանի բնությանը, մասնավորապես՝ տարածաշրջանի առողջարաններին եւ ջրային ռեսուրսներին…
Գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ ծանրագույն հետեւանքներ են սպասվում երկրում. Արման Աբովյան
Ամուլսարի շուրջ ընթանում են բավականին լուրջ բացասական գործընթացներ, հասունացել է բանկային թալանի դեմ լայնածավալ հանրային բողոք, գույքահարկի բարձրացման հետ կապված դժգոհությունը չի մարում,ամեն օր…
Մեկից հայհոյանք եմ լսել, կոպիտ խոսք եմ լսել, բերման է ենթարկվելու. Վայոց ձորի ոստիկանապետը՝ Ամուլսարի պահապաններին
Ամուլար է ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ գեւորգ Ազիզյանը. Նա փորձում է հաշտության բերել մի կողմից ջերմուկցիներին…
Ամենաշատ