News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 06
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Եթե կարիք լինի, վայրկյան առաջ կլինեմ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների կողքին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Ես երեկ եմ վերադարձել Հայաստան եւ ակտիվիստների կողքին կանգնելու կարիքի դեպքում վայրկյան առաջ կլինեմ նրանց կողքը»,–ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ բավարարված չէ Ամուլսարի գործով նշանակված փորձաքննության արդյունքներից։ Ըստ նրա՝ գործով  բազմակողմանի փորձաքննություն չի իրականացվել։

«Իհարկե բավարարված չեմ կարող լինել, քանի որ ակնհայտ է, որ բազմակողմանի փորձաքննություն չի իրականացվել։ Հանքի շահագործման արդյունքում առաջացող ռիսկերը որեւէ կերպ հնարավոր չէ կառավարել , քանի որ միայն այն հանգամանքը, որ առողջարանային տարածքում հանք է շահագործվելու արդեն ռիսկ է։

Հաջորդ հարցը Սեւանա լիճն է, որը մեր երկրի ամենամեծ հարստությունն է եւ եթե կա չնչին ռիսկ, ապա դա անտեսելու իրավունք չունենք։ Բացի այդ, մեր երկիրը շահագործումից ստանալու է չնչին եկամուտ, փոխարենը ռիսկերի ենթարկելով մեր ամբողջ ռազմավարական նշանակության հողերն ու ջրերը, իսկ «Լիդիան» ընկերությունը իր շահառուներով, ունենալու է գերշահույթ երկիրը ռիսկերի առաջ կանգնեցնելու ռիսկերով»,–ասաց նա։

Դիտարկմանը, եթե  այնուամենայնիվ հանքը շահագործվի, կշարունակի՞ մնալ «Իմ քայլը» խմբակցությունում, Հովսեփյանը պատասխանեց. «Կմնամ թե չէ «Իմ քայլում», սա, կարծում եմ, ամենաչնչին քննարկելիք հարցն է կարեւոր հարցերի կողքին, ուստի նախընտրում եմ համախմբվել եւ կառավարություն-օրենսդիր մարմին- ժողովուրդ համատեղ գտնել լավագույն լուծումը, որից կշահի ամեն մի քաղաքացի եւ մեր երկիրը այլեւս օտարների աչքերում չի դիտարկվի որպես ոսկի որոնելու տեղ, այլ կդիտարկվի առաջադեմ մարդկանց երկիր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե պահնորդական ընկերությունը չկատարի այսօրվա ձեռք բերված պայմանավորվածությունը, մենք նորից այնտեղ կլինենք. ակտիվիստ
Նա հավելեց, որ իրենք պայմանվորվածություն են ձեռք բերել այսօր պահնորդական…
Ամուլսարի հարցում անպատասխան հարցեր շատ կան, բայց հանգուցալուծումն այլեւս չի կարելի հետաձգել․ Վահագն Վարագյան
Արդյո՞ք Ամուլսարի շահագործումը անդառնալի կորուստներ կպատճառի Հայաստանի բնությանը, մասնավորապես՝ տարածաշրջանի առողջարաններին եւ ջրային ռեսուրսներին…
Գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ ծանրագույն հետեւանքներ են սպասվում երկրում. Արման Աբովյան
Ամուլսարի շուրջ ընթանում են բավականին լուրջ բացասական գործընթացներ, հասունացել է բանկային թալանի դեմ լայնածավալ հանրային բողոք, գույքահարկի բարձրացման հետ կապված դժգոհությունը չի մարում,ամեն օր…
Մեկից հայհոյանք եմ լսել, կոպիտ խոսք եմ լսել, բերման է ենթարկվելու. Վայոց ձորի ոստիկանապետը՝ Ամուլսարի պահապաններին
Ամուլար է ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ գեւորգ Ազիզյանը. Նա փորձում է հաշտության բերել մի կողմից ջերմուկցիներին…
Ամուլսարում իրավիճակը մի պահ լարվեց. Հրմշտոց սկսվեց
Բանն այն է, որ երեկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Ամուլսարի նոր պահնորդական կազմակերպությունն իր ողջ կազմով դուրս է գալիս տարածքից...
Լիդիանի նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում. ՀԲՃ
Նախորդ օրը նրանք զինված ներխուժել էին պահպանության կետ, ճզմել սպանել Ամուլսարի պահապանների խնամած շների ձագերին, զենքով հրապարակային հոխորտացել...
Ամենաշատ