News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ երեւանյան «WCIT 2019» -ի ընթացքում կանցկացվեն կայծակնային ռաունդներ՝ 15 ստարտափերների ու նորարարների հնարավորության տալով 2500-անոց լսարանի առաջ ներկայացնելու իրենց գաղափարն ու ներդրումներ շահել։ Նորաստեղծ ընկերությունները, նորարար գաղափարների հեղինակներն ու գիտնականները դեռեւս 10 օր ունեն դիմելու համար։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է։

Մասնակից ստարտափներից լավագույն երեքի համար Հայաստանի տեխնոլոգիական համայնքի կողմից սահմանվել է «Armenian Technology Communities A-Prize» մրցանակըեւ 100 000 դոլարի ֆոնդ։

«WCIT 2019» –ՏՏ համաշխարհային համաժողովը՝ ՏՀՏ աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր միջոցառումներից մեկը, այս տարի տեղի կունենա Երեւանում՝ Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ին։ Եռօրյա համաժողովին կմասնակցեն 2500-ից ավելի տեղեկատվականեւ հաղորդակցությանտեխնոլոգիաներիառաջնորդներ, գործադիրտնօրեններեւներդրողներ, քաղաքականությունմշակողներուպետականպաշտոնյաներ, գիտնականներուտեխնոլոգներ շուրջ 70 երկրից։ «WCIT 2019» –ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ»։

«Մենք ցանկանում ենք ի հայտ բերել գլոբալ լուծումներ, որոնք դրականորեն կազդեն աշխարհի վրա: Չափանիշներից մեկն այն է, որ ստարտափի գաղափարը պետք է ուղղված լինի աշխարհն ավելի լավը դարձնելուն: Սա ստարտափների համար եզակի հնարավորություն է իրենց գաղափարները ներկայացնելու դահլիճում, որտեղ կհավաքվի 2500-ից ավելի ՏՀՏ մասնագետ, այդ թվում՝ պոտենցիալ ներդրողներ»,- նշել է «WCIT 2019»ՏՏ համաշխարհային համաժողովի Միջազգային կոմիտեի անդամ Էմմա Առաքելյանը։

Ներկայացվող գաղափարները կամ տեխնոլոգիաները պետք է նորարարություն եւ համաշխարհային կիրառելիություն ենթադրեն։ Կայծակնային ռաունդի յուրաքանչյուր մասնակից իր գաղափարը ներկայացնելու համար 3 րոպե կունենա։ Տեխնոլոգներից, վենչուրային կապիտալիստներից եւ ՏՀՏ փորձագետներից կազմված միջազգային ժյուրին, որը կընտրի 15 լավագույններին, խրախուսում է մասնակցությունն ամբողջ աշխարհից։

Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետեւողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ եւ Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա եւ այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը,Joomag-ը եւ այլն։

Նշենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ