News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները պատրաստ են վերսկսել միջուկային բանակցությունները Հյուսիսային Կորեայի հետ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Սթիվեն Բիգանին:

Նշվում է, որ տվյալ հայտարարությունն արվել է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների ավարտից հետո հաջորդ օրը, որը ԿԺԴՀ-ում անվանել են «ներխուժման փորձ»:

ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի 10-օրյա զորավարժությունների ընթացքում Հյուսիսային Կորեան իր հերթին իրականացրել էր միջուկային արձակումներ  եւ  զենքի այլ տեսակների փորձարկումներ:

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Բիգանը Սեուլում լրագրողներին ասել էր, որ իրենք պատրաստ են բանակցություններ սկսել, հենց որ լսեն հյուսիսկորեացի գործընկերների տեսակետը:

Բիգանը նաեւ ասել է, որ Թրամփն իր թիմին հանձնարարել է ԿԺԴՀ-ի հետ աշխատանքային մակարդակով վերսկսել բանակցությունները ՝ հունիսի վերջին կայացած գագաթնաժողովի ընթացքում երկու պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն:

«Ես լիովին հանձնառու եմ այդ կարեւորագույն առաքելությանը», - ասել է նա:

Բիգանը նաեւ հերքել է որոշ ԶԼՄ-ներում տեղեկությունն այն մասին, որ ինքը նշանակվելու է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան:

«Ես կենտրոնանալու  եմ Հյուսիսային Կորեայի հարցով առաջընթացի հասնելու ուղղությամբ», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ