News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է  Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր բնակության շենքի բակում ավտոմեքենան անխոչընդոտ կայանելու նպատակով առանձնացված կայանատեղի հատկացնելու հարցում:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դիմողի փոխանցմամբ՝ աշխատանքից տուն է վերադառնում երեկոյան ժամերին, ինչի պատճառով պարբերաբար խոչընդոտներ են առաջանում ավտոմեքենան կայանելու հարցում: Բացի այդ, տեղաշարժման սահմանափակումներ ունենալու պատճառով ավտոմեքենան չի կարողանում կայանել հարակից շենքի բակային տարածքում, քանի որ տվյալ դեպքում իր համար լրացուցիչ բարդություններ են առաջանում աստիճաններով բնակարան բարձրանալու հետ կապված:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում քաղաքացու բարձրացրած խնդիրը դրական լուծում է ստացել։ Պետական մարմիններին ուղղված գրությունների արդյունքում Երեւանի քաղաքապետարանի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից կատարվել են համապատասխան գծանշման աշխատանքներ:

Տպել
Ամենաշատ