News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 04
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 21-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Օմարի լեռնանցքում:

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը,ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) եւ ինչպես նաեւ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե մեզ էլի ներարկել, որ անհնար է պայմանավորվել Ադրբեջանի հետ, միշտ մնալու ենք այս տեղապտույտի մեջ. Թորոսյան
ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ իս՝ իսկապես կորցրել է իր երբեմնի կենսունակությունը՝ նաև աշխարհաքաղաքական փոփոխություններով պայմանավորված…
ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում
Հունիսի 28-29-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան...
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ է դարձել Լորա Օկլան
Էնդրյու Շոֆերին փոխարինել է Լորա Օկլան...
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ, քննարկվել են համագործակցության շրջանակն ընդլայնելուն առնչվող հարցեր
Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ․․․
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարարի հետ
Կողմերը գոհունակությամբ են արձանագրել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը…
Ադրբեջանի ԱԳՆ-ն Երեւանին կոչ է արել «ժամանակ չծախսել ԵԱՀԿ ՄԽ-ի վերակենդանացման վրա»
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է հայկական կողմին տարբեր մակարդակներով հանդիպումները խափանելու մեջ...
Ֆոտոռեպորտաժներ