News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 29
USD
485.66
EUR
565.55
RUB
6.16
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Բնապահպան Լեւոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ տեսակապով խոսել է Ամուլսարի հարցով Քննչական կոմիտեի պահվածքի եւ տարածած հաղորդագրությունների մասին՝ նշելով, որ ՔԿ-ն իր գործառույթներից դուրս է եկել:

Բնապահպանը հարց է բարձրացրել, թե

«Քննչական կոմիտեն իր կայքում հրապարակում է իր վերլուծություններն ու գնահատականները արված ուսումնասիրությունների վերաբերյալ, որն իր գործառույթից դուրս է, քրեական գործի սահմաններից նույնպես դուրս է: ՔԿ-ն ինչի՞ հիման վրա է որոշում ինչ-որ բան գնահատել, վերլուծել կամ քննարկել արված գիտական հետազոտությունների վերաբերյալ:

Երկրորդ, քիչ առաջ տեսա՝ հրապարակում է «Լիդիան»-ի առարկություններն ու պատասխանները վերջին փաստաթղթերի վերաբերյալ: Ես չեմ հասկանում՝ Քննչական կոմիտեն «Լիդիան»-ի փաստաբա՞նն է, թե՞ ով է: «Լիդիանն» առարկություն ունի, թող իր կայքում հրապարակի: Էդ նույն բանն է, որ մեր առարկություններն էլ հիմա հրապարակվեն Քննչականի կայքում: Մենք էլ ենք բազմաթիվ առարկություններ գրել ու պաշտոնապես ներկայացրել: Թե՞ «Լիդիանն» առանձին իրավունք ունի իրենց կայքում հրապարակելու: Ո՞վ է ձեզ խնդրել իրենց առարկությունները լսեք ու քննարկեք, ապա հրապարակեք:

Երրորդ, մինչեւ վերջնական ուսումնասիրությունների արդյունքները հրապարակելը, պարզվեց, որ 3-4 անգամ «Լիդիանի» հետ էլի քննարկումներ են եղել: Սա ուղղակի անթույլատրելի գործընթաց է, որ իրականացրել է Քննչական կոմիտեն: Ես ուզում եմ հասկանալ՝ քրեական գործի շրջանակներում փորձաքննություն պահանջած իրավապահ մարմինն ինչո՞ւ պետք է լսի շահագրգիռ կողմի առարկությունները, բացատրությունները, հիմնավորումները»,-ասաց բնապահպանը:

Նա տարակուսելի է համարում, որ ՔԿ-ն «Լիդիանի» հետ սկսում է քննարկել էկոլոգիական վտանգները մեղմելու միջոցառումների պլանների իրատեսությունը, եւ պայմանավորվածություններ է ձեռք բերում, թե «Լիդիանը» ինչը կատարի, ինչը չկատարի. «Եթե ՔԿ-ն բոլոր հարցերով զբաղվում է, փակենք մյուս նախարարությունները, թող ինքը զբաղվի բոլոր հարցերով»:

Բնապահպանը հարցը համարում է լուրջ եւ տեղեկացնում, որ դիմում են ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարին, որ նա նոր ի հայտ եկած էկոլոգիական հանգամանքների հիման վրա ուժը կորցրած ճանաչի 2016թ-ին տրված փորձագիտական եզրակացությունը:

«Դրա համար կան բոլոր իրավական հիմքերը: Նույնը փոխանցել ենք դատախազությանը: Նույնը փոխանցել ենք Քննչական կոմիտեին: Քննչական կոմիտեին էսօր փոխանցել ենք նաեւ դիմում, որ ինքը պարտավոր է հրապարակել բոլոր էն փաստաթղթերը, որոնք եղել են մինչեւ այս վերջնական արդյունքների հրապարակումը»,-ասաց նա՝ հավելելով, որ հետամուտ են լինելու մինչեւ այդ ինֆորմացիան հասանելի դառնա հանրությանը:

Լեւոն Գալստյանը նշեց, որ ճիշտ չեն պնդումները, թե չկան օրենսդրական հիմքեր, որպեսզի փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչվի. «Մենք ներկայացրել ենք այդ օրենսդրական հիմքերը երեկ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այդ քաղաքացու շուրթերով խոսել է «Լիդիանը». Սամսոնյանն արձագանքում է գնդեվազցիների մեղադրանքներին
Մենք որպես ԱԺ պատգամավորներ որեւէ լիազորություն չունենք հանքի շահագործման հարցում, այդ լիազորությունը…
Ամուլսարը չունի ոչ մի շոշափելի բնապահպանական խնդիր. Բնակիչների նամակը՝ ԱԺ պատգամավորներին
Ընդամենը երկու տարի առաջ մեր համայնքներում բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի հնարավորություն ունեինք։ Մենք ունեինք աշխատանք, Ամուլսարի շնորհիվ…
«Մի ֆինանսավորեք ցուցարարներին». Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների ակցիան ԱԺ-ի դիմաց
Ես երկու տարի չեմ աշխատել հանքում արդեն 3 մլն դրամ պարտք ունեմ, իսկ իրենք առանց աշխտելու կարողանում են իրենց ընտանիքը պահել…
Այս պահին ունենք Ջերմուկի կալանավորված 3 բնակիչներ, որոնց Երևանում մեղադրանքներ են առաջադրվում. Հայտարարություն
Հանդիպում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում, ժամը 17։00-ից սկսած...
Ամուլսարի ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին․ Շիրակ Բունիաթյան
Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է նախ պահպանել մայր բնությունը, որը կվտանգվի․․․
Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր…
Ամենաշատ