News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մարտի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի բուժքույրը հաղորդում էր տվել, որ նույն օրը ինչ-որ մեկն աշխատասենյակի սեղանին դրված իր պայուսակից դրամապանակ է գողացել, որի մեջ եղել է անձնագիր, 140.000 դրամ եւ 10 եվրո:

Հարուցվեց քրեական գործ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները գողությունը կատարած անձին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Օպերատիվ հարցումներից զատ ուսումնասիրվեցին հիվանդանոցում եւ հարակից տարածքներում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը սպորտային գլխարկով կասկածելի մի տղամարդու էին ֆիքսել, որին ոչ ոք չէր ճանաչում: Եվ եթե նույնիսկ նա էր, ապա միայն արտաքին նկարագիրը պարզելը բացահայտման համար քիչ էր, անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը եւ, որ ամենակարեւորն էր, հայտնաբերել նրան:

Քրեական հետախույզներին ոչ այդ, ոչ էլ հաջորդ օրը գողությունը կատարած անձին հայտնաբերել չհաջողվեց: Որոնողական աշխատանքները շարունակվեցին, եւ դեպքից ամիսներ անց գողությունը բացահայտվեց:

Օգոստոսի 15-ին ոստիկանները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Պարույր Սեւակի փողոցի շենքերից մեկից Ուզբեկստանի Հանրապետության 39-ամյա մի քաղաքացու բերման ենթարկեցին:

Հետագա միջոցառումներով պարզվել էր, որ նա նշվածից զատ, նույն օրը հիվանդանոցի մեկ այլ աշխատասենյակից էլ էր դրամապանակ հափշտակել: Եվ սա ամենը չէր. մայիսի 6-ին Իջեւանի գրադարաներից մեկի աշխատասենյակից էր դրամապանակ գողացել, որի մեջ փող ու բանկային քարտեր էին եղել:

Ապիրլի 30-ին Շենգավիթում շտապօգնության ենթակայանի սենյակներից մեկից էր դրամապանակ հափշտակել:

Կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տաշվածքների մոտ երեք տասնյակ բանալիներ, դրամապանակներ, զարդեր:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ