News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 24
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի դանիացիները ցնցում եւ տարակուսանք են հայտնել այն կապակցությամբ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել իր պետական այցը Դանիա այն բանից հետո, երբ վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը կանխել էր նրա  հետաքրքրությունը Գրենլանդիա գնելու կապակցությամբ, հայտնում է Reuters-ը:

Դանիայի քաղաքական գործիչների շրջանում Թրամփի առաջարկը սկզբում թերահավատություն եւ ծիծաղ էր առաջացրել, իսկ նախկին վարչապետ Լարս Լյոկկե Ռասմուսենն ասել էր.

 «Սա, հավանաբար, ապրիլմեկյան կատակ է»:

Սակայն լուրն այն մասին, որ Թրամփը չեղարկել է սեպտեմբերի 2-3-ին երկիր այցն այն  բանից հետո, երբ Ֆրեդերիկսենը ԱՄՆ կողմից Գրենլանդիան գնելու գաղափարն անհեթեթ է անվանել, ցնցել է դանիացիներին:

«Բոլորը պետք է իմանան, որ Գրենլանդիան չի վաճառվում», - ասել է ԱԳ նախկին նախարար Քրիստիան Յենսոնը:

Կիրակի Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիայի գնումը  «անշարժ գույքի մեծ գործարք կլիներ», չնայած դա առաջնային խնդիր չէ:

«Դանիան շատ յուրահատուկ երկիր է ՝ անհավանական  մարդկանցով, բայց հիմնվելով վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի մեկնաբանությունների վրա, որ նա չի հետաքրքրվի Գրենլանդիայի գնման հարցի քննարկմամբ, ես կհետաձգեմ մեր հանդիպումը, որը նախատեսված է երկու շաբաթից, մեկ այլ ժամանակ»,- թվիթերում գրել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել