News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիան մտադիր է ավելի մեծ ուշադրություն դարձնել Արկտիկայի տարածաշրջանին: Չորեքշաբթի՝ օգոստոսի 21-ին հրավիրված նիստին Գերմանիայի  կառավարությունը փաստաթուղթ  է ընդունել Արկտիկայի հետ կապված գերմանական քաղաքականության նոր ղեկավար սկզբունքների վերաբերյալ, որը ենթադրում է Արկտիկական խորհրդում  հետազոտությունների եւ մասնակցության ակտիվացում, հայտնում է DW-ն:

«Դաշնային կառավարությունը մերժում է Արկտիկայի ցանկացած ռազմականացումը», -նշվում է Գերմանիայի ԱԳՆ  պատրաստած փաստաթղթում:

Ընդ որում Բեռլինը  մոլորակի ամենահյուսիսային շրջանի յուրացման մեջ հիմնական ուշադրությունը հատկացնում է կլիմայի պաշտպանությանը:

Ռազմավարության հեղինակները հիշեցնում են, որ 1980-ականներից արկտիկական սառույցի ծավալները կրճատվել են 50 տոկոսով: Այս գործընթացի հետեւանքները «դրամատիկ» են, նշել են նրանք:

«Դրանք տարածվում են կենդանական աշխարհում սննդային շղթաների փոփոխությունից մինչեւ  սառույցից ազատվող ծովային ուղիներ եւ Արկտիկայի մատչելի դարձող օգտակար հանածոների մրցավազք», -նշվում է փաստաթղում:

Ըդն որում Գերմանիայի կառավարությունը սկզբունքորեն չի մերժում Արկտիկայում հումքի արդյունահանումը, սակայն  արտիկական տարածաշրջանում հանքավայրերի էկոլոգիպես ընդունելի յուրացման կոչ է անում:

«Արկտիկան ավելի շատ բնապահպանական, տնտեսական եւ աշխարհաքաղաքական նշանակություն է ստանում:

Ընդունելով Գերմանիայի արկտիկական քաղաքականության ղեկավար սկզբունքները՝ մենք ավելի մեծ պատասխանատվություն ենք ստանձնում. մենք ձգտում ենք ոչ թե մրցակցությանը Արկտիկայում, այլ միջազգային համագործակցությանը՝ այդ յուրահատուկ տարածքների պաշտպանության նպատակով», -Twitter-ում նշել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասսը, որը մի քանի օր առաջ այցելել էր Կանադայի արկտիկական շրջանը:

Արկտիկական խորհրդում ընդգրկված են Կանադան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Շվեդիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան և Դանիան: Գերմանիան կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի: Գիտնականները ենթադրում են, որ Արկտիկայում խոշոր հանքավայրեր կան, մասնավորապես բնական գազի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ