News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանը սպառնում է պատժամիջոցներ սահմանել ամերիկյան այն ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են Թայվանին F-16 կործանիչների վաճառքին, հաղորդում է AFP-ը:

Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն էր տվել Թայվանին 8 մլրդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակում Lockheed Martin արտադրություն 66 հատ F-16 կործանիչների վաճառքին:

«Չինաստանն իր շահերի պաշտպանության համար կկիրառի անհրաժեշտ բոլոր միջոցները, ներառյալ՝ Թայվանին զենքի վաճառքին մասնակցող ամերիկյան ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գեն Շուանը: Նրա խոսքով՝ կործանիչների վաճառքը «լուրջ միջամտություն է Չինաստանի ներքին գործերին եւ խաթարում է նրա ինքնիշխանությունն ու անվտանգության շահերը»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել վաճառքին այն բանից հետո, երբ դրա մասին անցած շաբաթ տեղեկացրել է Կոնգրեսը:   

Չինաստանում հայտարարում են, որ այդ գործարքի դեմ դիվանագիտական բողոքներ են հղել եւ ԱՄՆ-ին կոչ արել «անհապաղ չեղարկել զենքի վաճառքն ու դադարեցնել Թայվանի հետ ռազմական շփումները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ