News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալիան կմիանա Պարսից ծոցում ԱՄՆ-ի անվտանգության առաքելությանը, որը նպատակ ունի պաշտպանել Մերձավոր Արեւելքի առանցքային ջրային ուղիներով անցնող առեւտրային նավերը: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:

«Ապակայունացնող պահվածքը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում Ավստրալիայի շահերի համար: Ավստրալիան Մերձավոր Արեւելք մինչեւ տարեվերջ P-8A Poseidon ինքնաթիռ կուղարկի»,- ասել է նա՝ նշելով, որ Ավստրալիան Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է:

Իրանը քննադատել է կոալիցիա ստեղծելու հարցով ԱՄՆ ջանքերը եւ հայտարարել, որ տարածաշրջանի երկրները կարող են պաշտպանել ջրային ուղիներն ու աշխատել չհարձակման մասին պակտի ստորագրման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ