News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 24
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ղեկավարությամբ «անկոչ» ուժերը չեն կարող ապահովել տարածաշրջանի անվտանգությունը: Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով Պարսից ծոցում միջազգային ծովային պարեկային ուժերի ստեղծման հարցով ԱՄՆ ջանքերը:

«Եթե երկրները ցանկանում են գալ այս տարածաշրջան եւ սպառնալիքի տակ դնել մեր անվտանգությունը, Իրանի դեմ ռազմական դաշինքներ ու կոալիցիաներ ստեղծել, ապա նրանք սխալ հաշվարկ են արել: Մենք լավ դաս ենք տվել նրանց, ովքեր ներխուժել են տարածաշրջան: Իրանը տարածաշրջանի մասն է 7000 տարի շարունակ, իսկ ԱՄՆ-ին այստեղ ոչ ոք չի հրավիրել: Չեմ կարծում, թե այս տարածաշրջանում ԱՄՆ կամ այլ արտասահմանյան ռազմական ներկայությունն ինչ-որ մեկի համար անվտանգություն է ապահովել»,- ասել է Զարիֆը՝ հավելելով, որ վերջին անգամ, երբ ռազմական նավերի նման քանակ նկատվեց, քաղաքացիական օդանավ խոցվեց (նկատի ուներ 1988թ. միջադեպը, երբ ամերիկյան հրթիռային քրեյսերն իրանական ինքնաթիռ խոցեց, որի հետեւանքով 290 մարդ զոհվեց):

Զարիֆը նաեւ անհանգստություն է հայտնել այն առիթով, որ որոշ քաղաքական գործիչներ ակտիվորեն փորձում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թակարդը գցել, որում նա «ռազմական գործողությունների ուժեղացումից բացի այլ ընտրություն չի ունենա»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել