News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը «հիասթափված է եւ զարմացած» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոպենհագեն այցը չեղարկելու որոշումից: Թրամփը նման որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ Ֆրեդերիկսենը ԱՄՆ կողմից Գրենլանդիան գնելու գաղափարն անհեթեթ է անվանել: Պոտենցիալ վաճառքի մասին առաջարկը մերժել էր Գրենլանդիայի վարչապետ Կիմ Կիլսենը, եւ Ֆրեդերիկսենը նրան աջակցել էր, հաղորդում է AP-ը:

Դանիայի վարչապետի խոսքով՝ «Արկտիկայում ամերիկացիների հետ առավել սերտ ռազմավարական համագործակցության հրավերը դեռեւս առկա է»: Նա նշել է, որ անհամբերությամբ սպասում էր սեպտեմբերի 2-3-ին կայանալիք հանդիպմանը՝ հավելելով, որ «ԱՄՆ-ը Դանիայի մտերիմ դաշնակիցներից մեկն է»: Բացի այդ, նա ասել է, որ չի հավատում, թե այցի չեղարկումը կարող է ազդել այլ հարցերի վրա:

Դանիայի թագավորական պալատի խոսնակի խոսքով՝ Թրամփի որոշումն անսպասելի էր:

Ավելի վաղ Թրամփը Twitter-ում հայտնել էր, որ չեղարկում է Դանիա այցը: Նա, մասնավորապես, գրել էր.

«Դանիան շատ յուրահատուկ երկիր է ՝ անհավանական  մարդկանցով, բայց հիմնվելով վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի մեկնաբանությունների վրա, որ նա չի հետաքրքրվի Գրենլանդիայի գնման հարցի քննարկմամբ, ես կհետաձգեմ մեր հանդիպումը, որը նախատեսված է երկու շաբաթից, մեկ այլ ժամանակ: Վարչապետը կարողացավ միջոցներ եւ ջանքեր տնտեսել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Դանիայի համար՝ ուղղամտություն ցուցաբերելով: Ես շնորհակալ եմ նրան դրա համար եւ հետագայում անհամբերությամբ կսպասեմ գրաֆիկի փոփոխությանը»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ