News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի կիպրական կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու համար: Այս մասին հայտարարել է Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պրոդրոմոս Պրոդրոմուն, հաղորդում է Cyprus News Agency-ն:

Մեկնաբանելով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Անկարայի վերջին գործողությունները, Պրոդրումն նշել է խորհրդակցությունների նոր փուլի մասին, որը պետք է սկսվի մոտավորապես 9 օր անց Կիպրոս ՄԱԿ-ի բանագնաց Հոլլ Լյուտի ժամանումից հետո:

«Հույս ունենք, որ կայանալիք քննարկումների ընթացքում անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ Գլխավոր քարտուղարի ակնկալիքների համապատասխան, կիպրական կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու համար»,- նշել է Պրոդրոմուն:

Կիպրոսը կիսվել է երկու մասի 1974 թվականին Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո: Թուրքիան անտեսում է ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձեւերը, որոնք թուրքական զորքերի դուրսբերման եւ Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության ու ամբողջականության հարգման կոչ են անում:

Այդ հարցով խաղաղ բանակցությունները արդյունք չեն տվել: Բանակցությունների վերջին փուլը՝ 2017թ. ամռանը, տեղի է ունեցել շվեյցարական Կրան-Մոնտանա կուրորտում, սակայն եւս ավարտվել է անարդյունք:

Թուրքիան մայիսին հայտարարել է Կիպրոսի ափերի մոտ «Ֆաթիհ» նավի ուղարկման եւ հորատման աշխատանքներ սկսելու մասին: Դրանից հետո հուլիսին երկրորդ՝ «Յավուզ» հորատիչ նավն է ուղարկել: Դրան ի պատասխան՝ ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի անօրինական հորատման դեմ միջոցներին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ