News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավ-արեւելքում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են Դիարբեքիրի, Վանի եւ Մարդինի քրդամետ քաղաքապետերի հեռացման հետ կապված ցուցերը, հաղորդում է AFP-ը:

Առնվազն 200 մարդ փորձել է երթ անցկացնել Դիարբեքիրի պատմական Սուր շրջանում, սակայն ոստիկանությունը ակցիան ցրելու համար ջրցան է օգտագործել: Մոտ 500 սպա շրջափակել է 200 մարդուց բաղկացած նստացույցը:

3 օրվա ընթացքում ավելի քան 500 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության անդամներ եւ ակցիայի մասնակիցներ:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ լուրջ անկարգություններ չեն եղել: Նրա խոսքով՝ քաղաքապետերի հեռացումն անհրաժեշտություն էր՝ «ահաբեկիչներին սատարող մարդկանց կողմից ժողովրդավարության չարաշահումը կանխելու» համար:

Բոլոր 3 քաղաքապետերը հաղթել էին ընտրություններում այս տարվա մարտին, սակայն ՆԳՆ-ը նրանց մեղադրում է ահաբեկիչների հետ կապի մեջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ