News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրեն մտահոգում է Ռումինիայից եւ Լեհաստանից ԱՄՆ-ի կողմից փորձարկված հրթիռի արձակման հնարավորությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ի՞նչն է ինձ մտահոգում: Այդ փորձարկված հրթիռը, ինչպես հայտարարել են Պենտագոնում, դա Tomahawk է, այսինքն ծովային բազավորման հրթիռ: Այն արձակվում է երկրից: Նման հրթիռների արձակումները կարող են իրականացվել կայաններից, որոնք առկա են Ռումինիայում եւ Լեհաստանում: Բավական է փոխել միայն ծրագրային ապահովումը»,- ասել է նա Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:

Պուտինը հավելել է, որ վստահ չէ, որ ամերիկյան կողմը եվրոպացի գործընկերներին կտեղեկացնի, թե ինչ ծրագրային ապահովում է օգտագործում այդ համակարգերում:

«Մեզ համար դա նշանակում է, որ նոր սպառնալիք է առաջանում, որին մենք պետք է համապատասխան կերպով պատասխանենք»,- նշել է Պուտինը:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը նման քայլերին պետք է հայելային պատասխան տա:

«Համաձայն եմ Ֆինլանդիայի նախագահի հետ, մեզ, անկասկած, այդ հարցերով երկխոսություն է անհրաժեշտ: Դեռեւս նման երկխոսություն չկա: Մենք համապատասխան, հայելային բնույթի միջոցներ կձեռնարկենք: Մենք պատրաստ ենք այդ հարցով բանակցել եվրոպացիների, ամերիկացիների հետ, սակայն Ռուսաստանի անվտանգությունը պետք է պատշաճ կերպով ապահովվի»,- ասել է Պուտինը:    

Օգոստոսի 19-ին Պենտագոնը հայտարարել է ոչ միջուկային հագեցվածության թեւավոր հրթիռի փորձարկման մասին, որը արգելված էր Միջին եւ փոքր հեռահրության հրթիռների ոչնչացման մասին 1987թ. կնքված պայմանագրով: Պայմանագրի գործողությունը դադարեցվել էր օգոստոսի 2-ին ԱՄՆ-ի միակողմանի դուրսբերումից հետո: Պայմանագրով արգելվում է 500-5,5 հազար կմ հեռավորությամբ հրթիռների արձակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ