News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե 2024 թվականից հետո ինչո՞վ կզբաղվի, երբ ավարտվի նրա լիազորությունների ժամկետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նրա կարծիքով՝ այժմ վաղ է խոսել 2024 թվականի մասին:

«Այսօր դեռ 2019 թվականն է»,- հավելել է Պուտինը:

Հուլիսին իտալական թերթերից մեկին տված հարցազրույցում Պուտինն ասել էր, որ աշխարհում նկատվող նման արագ դինամիկայի դեպքում դժվար է կանխատեսումներ անել: «Հավատացեք, ես ունեմ անելիքներ այն կարգավիճակում, որում ես գտնվում եմ»,- նշել էր նա: 

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի զարգացման ծրագրերը ոչ միշտ են արագ իրականացվում: Նա մարդկանց կոչ է արել գիտակցել փոփոխությունների անհրաժեշտությունն ու լծվել ընդհանուր գործին:

ՌԴ նախագահական հերթական ընտրությունները տեղի են ունեցել 2018թ. մարտի 18-ին: Վլադիմիր Պուտինը հավաքել էր ձայների 76,69%-ը: Դա նրա 4-րդ նախագահական ժամկետն է, որն ավարտվում է 2024 թվականին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ