News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ընկերուհուն թույլ չեն տվել ԱՄՆ մուտք գործել, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Daily Mail-ին:

Հաղորդվում է, որ 31-ամյա Քերրի Սիմոնդսը աշխատանքային վիզայի ստացման համար հայտ է ներկայացրել: Նա պետք է մեկներ ԱՄՆ մոտակա օրերին, սակայն նրա հայցը մերժել են:

Ենթադրաբար դա կապված է եղել 2018թ. Արեւելյան Աֆրիկա նրա այցի հետ, որի ընթացքում Սիմոնդսն այցելել է չճանաչված Սոմալիլենդ պետություն:  

Պարբերականը նշում է, որ հայտը կարող էր ավտոմատ արգելափակվել, եթե Սիմոնդսն այն ներկայացրել է Esta ավտոմատացված համակարգի միջոցով: Այժմ Մեծ Բրիտանիայի վարչապետի ընկերուհին պետք է ինքնուրույն լուծի խնդիրը. Լոնդոնը չի կարող Վաշինգտոն հարցում ուղարկել, քանի որ նա Ջոնսոնի կինը չէ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ