News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այսօր Նիկոլ Փաշինյանը բավական ակտիվ էր ֆեյսբուքյան իր էջում, մի քանի ժամում նա 5-6 գրառում արեց՝ հիմնականում Ամուլսարի թեմայով։ Նախ տեղադրեց Քննչական կոմիտեի վերլուծությունը՝ «Էլարդ»-«Լիդիան» փաստարկ-հակափաստարկների մասին։

Շուտով տեղեկացրեց, որ խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի հարցով։ Նշեց, թե ինչ հարցեր են իրեն հատկապես հետաքրքրել՝ ակնարկելով, որ խնդիրը բաց է եւ շարունակում են աշխատել դրա ուղղությամբ։

Հաջորդ գրառման մեջ վարչապետը հայտնեց, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ. պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատման անհրաժեշտություն են առաջացնում:

Հետո հարկ համարեց պարզաբանել այս որոշումը, որպեսզի տարընթերցումներ չլինեն։  Ըստ նրա՝«Էլարդի» եզրակացությունը նորից ուսումնասիրության է ուղարկել, որպեսզի ոչ թե 99 ու 9, այլ 100 տոկոս համոզվածություն լինի, որ արվածը բավարար է Ամուլսարի հանքը կառավարելի ռիսկերով շահագործելու համար։

Բայց այս որոշումով ու հավաստիացումներով հանդերձ Ամուլսարի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Այս տրամադրությունները փոխվարչապետ Ավինյանը կարճ ու մեղմ բնորոշել է, թե համընդհանուր կոնսենսուս չկա։ Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ որոշում կայացնելիս պետք է հիմնվեն փաստերի ու փորձագիտական գնահատակնների, այլ ոչ էմոցիաների, ցանկությունների, համակրանքի կամ հակակրանքի վրա։

Կենսենսուս չկա նաեւ Փաշինյանի շուրջ։ «Հակակրանքի» թեւում են նրա թիմակից մի քանի խորհրդարանականներ։ NEWS.am–ի հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտարարեց՝ կարիքի դեպքում վայրկյան առաջ կլինի ակտիվիստների կողքին։ Նա նշեց, որ բավարարված չէ Ամուլսարի փորձաքննության արդյունքներից, եւ  բազմակողմանի ուսումնասիրություն չի իրականացվել։

Ավելի ուշագրավ էր Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի խորհուրդը «Իմ քայլի» դժգոհ  պատգամավորներին։ Խառատյանը առաջարկել է նրանց ստեղծել կանաչների անկախ պատգամավորական խումբ՝ փաստացի պառակտելով իշխանական խմբակցությունը։

 «Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանն ազատ չի արձակվի. դատարանն այսօր մերժեց խափանման այլ միջոց կիրառելու փաստաբանի միջնորդությունը։ Դրա դեմ առարկել էին դատախազը եւ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի այրին։

«Սասնա ծռերից» նաեւ Արմեն Բիլյանն է կալանքի տակ, երկուսն էլ մեղադրվում են ոստիկանների սպանության համար։ Բիլյանը հայտարարեց, որ այս մեղադրանքի համար ի վերջո մեղադրողները պատասխան են տալու։

Սոնա Աղեկյանի ակցիաներին եւ քննադատություններին երկար լռությունից հետո ի վերջո հայցադիմումով արձագանքեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա դատական հայց է ներկայացրել ավագանու նախկին անդամի դեմ՝ պահանջելով իր պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում եւ հերքում: Հիշեցնենք, որ Սոնա Աղեկյանը քաղաքապետի հասցեին հնչեցրել է բազմաթիվ մեղադրանքեր՝ անգործությունից մինչեւ կոռուպցիա։ Նա նաեւ պարբերանար աղբ է բերել քաղաքապետարանի առաջ, իսկ վերջերս նաեւ կոյուղաջուր՝ եւ այս բոլոր ակցիաները գրեթե միշտ ավարտել է ոստիկանության բաժնում։

Ստորագրահավաք Երեւանում, որպեսզի Ռուստամ Բադասյան անունով կին եւ Զարուհի Բաթոյան անունով տղամարդ չհատնվի քաղաքում։ Բացի «Կամք» նախաձեռնությունից, որի հիմնական հենակետը Հյուսիսային պողոտայում է, եւս երկու քաղաքացի՝ «Չի վավերացվելու» նախաձեռնությունից, ստորագրահավաք են սկսել Ստամբուլյան կոնվենցիայի դեմ։

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Հասնդիպումը տեղի է ունեցել Բրեգանսոնում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտին-Մակրոն բանակցությունները եղել են հագեցած եւ կառուցողական: Պեսկովը նշել է, որ անդրադարձ է արվել տարածաշրջանային հակամարտություններին, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտությանը:

Դոլարի փոխարժեքն այսօր կայուն է՝ կազմել է 475 դրամ, եվրոն 528 դրամ է, բրիտանական ֆունտը 576 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 20 դրամ:

Հայաստանում օգոստոսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանում առաջիկա գիշերը կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +37+39:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ