News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին «տհաճ» է անվանել այն բանից հետո, երբ Ֆրեդերիկսենը ԱՄՆ կողմից Գրենլանդիան գնելու գաղափարն անհեթեթ է անվանել, հաղորդում է NBC News-ը: Թրամփը նրան մեղադրել է ԱՄՆ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

Գրենլանդիայի պոտենցիալ վաճառքի մասին առաջարկը մերժել էր Գրենլանդիայի վարչապետ Կիմ Կիլսենը, եւ Ֆրեդերիկսենը նրան աջակցել էր: «Բարեբախտաբար անցել են այն ժամանակները, երբ դուք գնում և վաճառում էիք այլ երկրներ և բնակչություններ»,- ասել էր Ֆրեդերիկսենը:

Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ չեղարկել է պաշտոնական պետական այցն ու Դանիա կայցելի ավելի ուշ:

Ֆրեդերիկսենը հիասթափություն եւ զարմանք էր հայտնել՝ կապված Թրամփի որոշման հետ եւ հույս հայտնել, որ այցի չեղարկումը չի ազդի այլ հարցերի վրա: Նա նշել էր, որ ԱՄՆ-ը Դանիայի մտերիմ դաշնակիցներից մեկն է:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ