News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարչակազմը լրջորեն դիտարկում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության չեղարկման հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ գործող օրենքը «բացահայտ անհեթեթություն» անվանելով:

«Մենք շատ լուրջ դիտարկում ենք այդ հարցը: Դուք հատում եք սահմանը, երեխա եք ունենում՝ շնորհավորում ենք, երեխան այժմ ԱՄՆ քաղաքացի է: Դա բացահայտ անհեթեթություն է»,- ասել է Թրամփը:  

Անցած տարի հոկտեմբերին Axios-ին տված հարցազրույցում Թրամփն ասել էր, որ մտադիր է չեղարկել այդ օրենքը: Սակայն փորձագետներն ասում են, որ նման քայլը անօրինակ է:

ԱՄՆ Սահմանդրության 14-րդ լրացումը, որը քաղաքացիություն է տրամադրում ԱՄՆ-ում ծնված բոլոր անձանց, սովորաբար ներկայացվել է որպես քաղաքացիության տրամադրում մարդկանց մեծ մասին, որոնք ծնվել են ԱՄՆ-ում՝ անկախ նրանից՝ նրանց ծնողներն ԱՄՆ քաղաքացի են կամ օրինական հիմքով բնակվում են ԱՄՆ-ում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ