News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Samsung Electronics ընկերությունը ուրբաթ կսկսի աշխարհի 70 երկրում նոր ֆլագմանային Galaxy Note 10 սմարթֆոնի վաճառքը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կորպորացիայի մամուլի ծառայությանը:

«Օգոստոսի 23-ից ֆաբլեթը հասանելի կլինի Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում, ներառյալ Ռուսաստանում, ինչպես նաեւ Հարավ-Արեւելյան Ասիայում: Սեպտեմբերին այս ցանկը կընդլայնվի մինչեւ 130 երկիր»,- ընդգծված է հայտարարության մեջ:

Երեքշաբթի ընկերությունը հայտնել էր, որ ավելի քան 1 մլն հարավկորեացիներ ձեւակերպել են Galaxy Note 10-ի նախնական պատվերներ:

Հարավային Կորեայում Note 10-ի արժեքը, որն ունի 6,3 դյույմ էկրան, կկազմի 1025 դոլար, իսկ 6,8 դյույմ էկրանով մոդելները՝ 1250 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ