News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Որ պապաս գյուղվարչության պետն էր, երբ որ ցրեցին գյուղվարչությունները, Հայաստանում գյուղվարչությունները ցրեցին, էս շենքը մնաց: Հորս ասեցի՝ այս քրջոտ կռիսանոցը վերցնում ենք, որ ինչ անենք: Բայց այն ժամանակ թասիբի հարց կար, որ իրա հիմնարկն էր, ամոթ էր իրա հիմնարկն ուրիշն առնի». նախորդ օրը իր տանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց գեներալ Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ ճանապարհով է ձեռք բերել Էջմիածնի կենտրոնում գտնվող իր առանձնատունը:

Էջմիածինցիները մեզ պատմեցին, որ Սարոյանին պատկանող առանձնատունը իսկապես եղել է գյուղվարչության շենքը, իսկ գյուղվարչության պետը եղել է Ֆիրդուս Հարությունյանը, Էջմիածնի շրջանի Դողս գյուղից: Սարոյանի հոր անունը նույնպես Ֆիրդուս է, բայց Սարոյան: Հայր եւ որդի Սարոյանները գյուղվարչության շենքը խլել են Ֆիրդուս Հարությունյանից: Իսկ թե ինչու է Սեյրան Սարոյանը հայտարարում, որ գյուղվարչության պետը եղել է իր հայրը, անհայտ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ. Արթուր Վանեցյան
Բազմաթիվ աններելի սխալ որոշումներն արժեցան ահռելի թվով կյանքեր։ Այս մասին ինստագրամի իր էջում գրել է Արթուր Վանեցյանը։
ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Հայրենիք»-ի գործակցությունը ընթանում է ամենօրյա քննարկումների ռեժիմով․ Իվետա Տոնոյան
Մեկ տարի է` իշխանությունները լծված են եղել Սահմանադրական դատարանը բռնազավթելու և իրենց համար ցանկալի կազմով համալրելու աշխատանքներին...
Արտակարգ դրությունում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ քննարկում՝ ՄԻՊ–ի մասնակցությամբ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկման ժամանակ նշել էր, որ արտակարգ դրության ժամանակ ավելի մեծ է...
Ես երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում էլ ավելի վատթարանար իրավիճակը. Սերժ Սարգսյան
Քաոսն ու ագրեսին օրեցօր աճում էին՝ ուրախացնելով միայն մեր թշնամիներին...
«Ժողովուրդ». Վլադիմիր Վարդանյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել. ինչու են նրան դուրս թողել քննարկումներից
ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին եւս Վարդանյանը առաջվա նման ակտիվ մասնակից չի եղել...
Ընդդիմադիր. Նիկոլ Փաշինյանի օրոք Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչները իշխանության եկան
Ամենաշատ