News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Դանիայի ԱԳ նախարար Յեպե Կոֆոդի հետ հեռախոսային զրույցում քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի հետաձգման հարցը, ինչպես նաեւ 2 երկրների համագործակցության խորացումը, այդ թվում՝ նաեւ Գրենլանդիայում, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրությունը:

«ԱՄՆ պետքարտուղարը Դանիային երախտագիտություն է հայտնել որպես Միացյալ Նահանգների դաշնակիցներից մեկը համագործակցության եւ Դանիայի ավանդի համար անվտանգության ոլորտում ընդհանուր գլոբալ խնդիրների լուծման մեջ»,- նշված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Պոմպեոն եւ Կոֆոդը նաեւ քննարկել են Դանիայի Թագավորության հետ համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ Գրենլանդիա կղզում:

Անցյալ շաբաթ The Wall Street Journal-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականներից հետաքրքրվել է Գրենլանդիան գնելու հնարավորության մասին: Միացյալ Նահանգների ղեկավարն ավելի ուշ սա հաստատել էր: Գրենլանդիայի կառավարությունը մամուլի հաղորդագրությամբ հայտարարել էր, որ կղզին չի վաճառվում:

Այս շաբաթ Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիքսենը ԱՄՆ կողմից Գրենլանդիան գնելու թեման «անհեթեթ» էր անվանել: Այնուհետեւ հայտնի էր դարձել, որ Թրամփն անորոշ ժամանակով հետաձգել է սեպտեմբերի սկզբին նախատեսված Ֆրեդերիքսենի հետ հանդիպումը, քանի որ նա չի ցանկանում գործարքը քննարկել:

Դանիայի վարչապետը Կոպենհագեն այցը հետաձգելու Թրամփի որոշումը մեկնաբանելիս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն նախկինի պես Դանիայի դաշնակիցն է, եւ 2 երկրների հարաբերությունները ճգնաժամային համարել չի կարելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ