News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում մի քանի ընկերությունների արտոնություններ տվեց:

Մասնավորապես, գործադիրը բավարարեց «ԱՖԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար եւ սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է արգելակման կոճղակների արտադրություն կազմակերպել Երեւանում: Ներկայումս արտադրությունը կազմակերպվում է ԱՄԷ-ում եւ ընկերությունը իր արտադրությունը Հայաստան տեղափոխելու գործընթացում է գտնվում:

Այս ծրագրի արժեքը 300 մլն դրամ է. կբացվի 55 նոր աշխատատեղ՝ միջինը 150 հազար դրամ աշխատավարձով: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 770 մլն դրամ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 71,9 մլն դրամ:

Գործադիրը մեկ այլ որոշմամբ արտոնություն տրամադրել Գյումրիում գործող «Լենտեքս» ընկերությանը:  Այն զբաղվում է գուլպաների, տրիկոտաժի արտադրության եւ թելերի վերամշակման գործունեությամբ: Կազմակերպությունը գործում է 2001 թվականից, ներկայումս ունի 382 աշխատակից: «Այս ներդրումային բաղադրիչի շնորհիվ կստեղի եւս 50-60 հազար նոր աշխատատեղ: Աշխատանքի ծավալը նախատեսվում է, որ կկազմի 4,5 մլրդ դրամ, որից 3 մլրդ-ը կարտահանվի ԵՄ երկրներ: Այս հայտի շրջանակներում մաքսատուրքից ազատման արժեքը կազմում է մոտ 3 մլրդ դրամ»,-ասաց նախարարը:

Հաջորդը կառավարությունն արտոնություն տվեց «ՊՐՈՖ ԱԼ» ընկերությանը: Այն զբաղվում է այլումինե դռներ, պատուհանների, մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ: Ընկերությունը գործում է 2002 թվականից. «Այս ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել մոտ 1 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ  եւ եւս 2,8 մլրդ դրամ հումքի ձեռք բերման համար: Ներկայումս կազմակերպությունում աշխատում է 281 աշխատակից, նախատեսվում է եւս 50 աշխատատեղի ստեղծում՝ 280 հազար դիամ միջին աշխատավարձով: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 20 մլրդ դրամ, որից 8 մլրդ դրամը կարտահանվի ԵՏՄ եւ երրորդ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված արժեքը կազմում է 8,2 մլրդ դրամ»,-ընդգծեց Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ երեք ընկերությունների հանրագումարով ներդրումները կազմում են 11,3 մլրդ դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Ամենաշատ