News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պատիժների իրականացման դաշնային ծառայության Սարատովի վարչությունը վերստին հաստատել է վերականգնողական կենտրոնի հեղինակությունը, որտեղ նախկին «օրենքով գողերը» երկրորդ անգամ են ծնվում: Բեսո Կվինիխիձեից հետո, ՈՒԳ-7-ում պատիժ կրողներից այսօր, ինչպես երբեւէ իր նվիրական նպատակին  ավելի է մոտեցել Սերգեյ Ասատրյանը, որը քրեական միջավայրում առավել հայտնի է Օսետրինա Կրտսեր անունով, փոխանցում է «Փրայմ Կրայմը»:

«Սերգեյն իր անվան համար փոփոխական հաջողությամբ պայքարում է 2013 թվականից, երբ նրան, նրա հորը՝ Էդիկին, Գուրամին եւ Ռոմա-Քուրդին Մոսկվայում ծեծեցին «Կարդավա-Մզարուելա» մինգրելյան կլանից նրանց հակառակորդները: Նրանցից մեկին՝  Գոգի Պիտերսկուն դրանից կարճ ժամանակ առաջ Սերգեյի եւ Գուրամի ներկայությամբ իրենց մարդիկ ծեծել էին ոտքերով, որոնցից մեկը՝ Արտեմ Սարատովսկին հետագայում թագադրվել էր»,- նշում է գործակալությունը:

Ասատրյանների վարկածով՝ իսկական գողերն առնչվել են միայն Ռոմայի հետ, իսկ նրանք, որոնք ծեծել են իրենց եւ Գուրամին, կոնկրետ՝ Գոգի Պիտերսկին, Նիկա Գագրինսկին, Զվիադ Թբիլիսկին եւ Կոբա Կրասնոդարսկին գողեր չեն:

Արդյունքում՝ 3,5 տարում, ինչ Սերգեյը ճաղերի հետեւում է, նրա հոր ընկերները, ներառյալ Շիշկանը եւ Օլեժկա Աշգաբադսկին, երեք անգամ նրան գողական լիազորություններով են օժտել, իսկ նրա հակառակորդները նույնքան անգամ այն հետ են կանչել: Վերջին անգամ Օսետրինա Կրտսերի տիտղոսի վրա վետո է դրվել անցյալ տարվա հունվարին:

Կիրովի հատուկ ռեժիմի «Սեւ փայտփորիկ» գաղութից Ասատրյանի Բալաշով գալու պահին այնտեղ էր գտնվում նաեւ «օրենքով գող» Օլեգ Սուխաչը: Հենց նրա կարծիքից էր կախված Օսետրինայի հետագա ճակատագիրը: Հանգամանքների բերումով 2008 թվականին նրանց հարցը միաժամանակ էր որոշվել, եւ այդ ժամանակից ի վեր նրանք ընկերական հարաբերություններ ունեն:

Գործակալությունը նշում է, թե ակնհայտ է, որ Սերգեյի համար սա նախապես պատրաստված հնարավորություն էր:

«Ասատրյանների նախաձեռնություն չէր կարող հաջողություն ունենալ առանց ուժային հատվածի նրանց հովանավորների գործուն մասնակցության: Եվ, դատելով ամեն ինչից, այդ հաջողակ քրեական-ուժային տանդեմը շուտ չի փլուզվի»,- նշում է «ՓԿ»-ն:

Սկզբում Սուխաչը, որը հիանալի գիտեր, թե ում հետ Օսետրինան կոնֆլիկտ ունի, հրաժարվել էր ողջունել նրան որպես գողի: Նրանց խոսակցությունից հետո հաջորդ օրը Սուխաչը հանդիպել էր Շաքրոյին այն ակնկալիքով, որ նա կպարզաբանի իրավիճակը: Սակայն Շաքրոն, որն այժմ աշխարհի հետ շփվում է քարտուղարի միջոցով, հրաժարվել էր՝ խնդրելով այդ հարցով իրեն չանհանգստացնել:

Ի վերջո, մեկ օր անց Սուխաչը, որը դեռ 15 տարի պետք է ազատազրկված մնա, որքան էլ փորձում էր հեռու մնալ, Սերգեյի բավականին անհամոզիչ փաստարկների ճնշման ներքո եւ ամենայն հավանականության, վարչակազմի ճնշման տակ, հանձնվել է եւ սկզբում նրան ողջունել որպես գողի, բանավոր, իսկ հետո հավանություն տվել այդ մասին տեղեկացնել ամբողջ բանտին:

Հաջորդ օրն այն բանից հետո, երբ Ասատարյանը ձեռք էր բերել «անձնագիր», Սուխաչին, որպեսզի չփոխի իր որոշումը եւ չխանգարի, սկզբում մեկուսացրել էին եւ երրորդ օրն ուղարկել Կրասնոյարսկ հետեւյալ սկզբունքով՝ «Սուխաչն արել է իր գործը, Սուխաչը կարող է գնալ»:

«Մինչ Շաքրոն որոշում է, թե ում կողմից լինի, նա աստիճանաբար կորցնում է իշխանությունը: Եթե Վոսկրեսը, որը մինչեւ հիմա լռություն էր պահպանում, այդպես էլ չներքաշվի եւ Սերգեյին հաջողվի հետագայում էլ այդքան համոզիչ մնալ գողի կերպարում, նրա ենթակայության տակ կհայտնվի Վոլգա-Դոնի ավազանի եւ ՌԴ ամբողջ Հարավի գլխավոր բանտը: Այնուհետ, Դաթո-Կուվալդիի բացակայաության ժամանակ, Սարատովի, ինչպես եւ Ռոստովի մարզը եւ Դոնբասը կարող են Ասատրյանների ազդեցության գոտու վերածվել»,- նշում է «Փրայմ Կրայմը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ