News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լրագրողական կազմակերպությունների գնահատմամբ՝ ՀՀ Արդարադատության նախարարության մշակած՝ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը խիստ վիճահարույց է, զուրկ իրավական որոշակիությունից եւ այդ պատճառով կարող է հանգեցնել արտահայտվելու ազատության իրավունքի չարդարացված սահմանափական։ Այս մասին հայտարարություն են տարածել 6 լրագրողական կազմակերպություններ:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«1. Առաջարկվող կարգավորման բուն նպատակը պետք է լիներ ՀՀ օրենսդրությամբ տալ «ատելության խոսք» հասկացության հստակ եւ սպառիչ սահմանումը։ Մինչդեռ առաջարկվող կարգավորումը ոչ միայն չի տալիս «ատելության խոսք» հասկացության սպառիչ եւ ամբողջական սահմանում, այլեւ խիստ ընդհանրական ձեւակերպմամբ փորձ է արվում քրեական պատասխանատվություն, ներառյալ ազատազրկում, սահմանել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար։

Գտնում ենք, որ արտահայտվելու ազատության սահմանափակում, հատկապես ազատազրկում նախատեսող նորմը, պետք է լինի առավելագույն կոնկրետ, հստակ, ատելության շարժառիթի հստակ սահմանմամբ, որ բացառվեն տարածական կամ կամայական սուբյեկտիվ մեկնաբանության հնարավորություն տվող ձեւակերպումները։

2. Այս կարգավորման պարագայում անորոշ է, թե ինչպես է մեկնաբանվելու բռնություն հասկացությունը քրեաիրավական տիրույթում։ Այս կարգավորմամբ ստացվում է, որ դա ուղղակի դիտավորությամբ կատարված հանցագործություն է, առանց նշելու ատելության դրդապատճառը, որով եւ հանցագործության շեմը էապես նվազեցվում է։ Ատելության խոսքի սահմանումը պետք է պարտադիր ներառի ատելության դրդապատճառը որպես հանցագործության սուբյեկտիվ հատկանիշ, որը պայմանավորված կարող է լինել թիրախավորված անձի կամ անձանց խմբի ռասսայական, կրոնական, ազգային, էթնիկ պատկանելությամբ, հաշմանդամությամբ, սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ, կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքով։ Ստացվում է մի իրավիճակ, երբ օրինակ, 2016 թվականի հուլիսին Սասնա ծռերի կոչերի հրապարակելը մեդիաների կողմից այս նախագծով կարող է հանգեցնել լրագրողի կամ խմբագրի քրեական պատասխանատվության։

3. Կարծում ենք, որ արտահայտվելու ազատության համատեքստում քրեական պատասխանատվության սահմանումը խիստ բացառիկ միջամտություն է, երբ քաղաքացիավական տիրույթում հարցի կարգավորումը չի կարող ապահովել կենսական այլ շահերի բավարար պաշտպանություն։ Այս բացառիկ սահմանափակումը պետք է ունենա օրենքով սահմանված հստակ եւ կոնկրետ հիմքեր, հետապնդի իրավաչափ նպատակ եւ անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում։ Պետական մարմինների միջամտությունը պետք է համաչափ լինի եւ չհանգեցնի ազատ արտահայտվելու իրավունքի անհիմն սահմանափակման»։

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԿ

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ