News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք պայքարեցին, որ մեր երկիրը լավը դառնա, բայց կառավարությունն ավելի վատ է վարվոմ մեր՝ քաղաքացիներիս նկատմամբ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 22–ին, լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության առաջ բողոքի ակցիա իրականացնող Արագածավան համայնքի բնակիչ Վալենտին Սահակյանը։

Նրա խոսքով՝ գյուղն այս պահին ճգնաժամային վիճակում է. «Այսօր բռնում է վառելանյութը, լավ բռնեք, գյուղացին ի՞նչ պետք է անի այսօր, ի՞նչ պետք է վառի։ Ոչ ծիրան ունեցան, ոչ մի բերք»։

Նրա խոսքով՝ իր ակտիվ պայքարը տեսնելով շատերը զարմացել են, որ պաշտոն չի ստացել. «Ես նորից հայտարարում եմ ինձ պաշտոն պետք չէ, եթե ես պաշտոն ուզենայի պարոն Լեւոն Տեր–Պետրոսյանի հետ պաշտոն կվայելեի, այսօր էլ կարող է գայի վարչապետ դառնայի։ Մենք ոչ, թե շոու ենք անում այլ պայքարում ենք քաղաքացու խնդիրների համար։ Ամեն խոսքին ասում են տապալեք գետնին քաղաքացուն, չէ որ մինչեւ այս դուք էիք ամբիոնից գոռում, էլ տապալելն ո՞ւր մնաց։ Պարոն վարչապետ ձեր տապալած խոսքերը. դուք կարո՞ղ եք քաղաքացուն պատասխան տալ»։

Նա նաեւ խոսեց Արագածավանի շտապ օգնության մեքենայից. «Միշտ այդ մեքենան աշխատել է, բայց ոչ Երեւանի կամ Թալինի համար, այլ օրինակ՝ Մանուշյան փողոցից հիվանդին բերել է պոլիկլինիկա։ Տնօրենին չեն թուլատրում շտապ օգնության մեքենան աշխատեցնի այնպես, ոնց որ պետքն է։ Ես պահանջում եմ նոր ավտոմեքենա տան, որ սարքավորումները մեջը լինի եւ հիվանդին կարողանան ճիշտ տեղ հացնել եւ բուժել»։

Նա Առողջապահության նախարարի անունով նամակ ուղարկեց, որպեսզի նոր շտապ օգնության մեքենա տրամադրեն համայնքին։

Տպել
Ամենաշատ