News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի Հունաստանը խոստացել է մերժել Grace 1 իրանական լցանավին օգնության ցուցաբերումը, որը ձերբակալվել էր Ջիբրալթարի նեղուցում, հայտնում է Fox News-ը: 

Հունաստանի ԱԳ փոխնախարար Միլտիադիս Վարվիտսիոտիսը ANT1 հեռուստաալիքին ասել է, որ Հունաստանը «պատրաստ չէ օժանդակելու Սիրիա այդ նավի ընթացքին», եւ նշել է, որ լցանավը տեղափոխում է 2 մլն բարել հում նավթ, որը չափից ավելի մեծ է հունական ցանկացած նավահանգստում տեղավորելու համար:

Հուլիսի 4-ին բրիտանական թագավորական ծովահետեւակայինները իրանական նավթային լցանավը ձերբակալել էին Ջիբրալթարի նեղուցում՝ ԵՄ պատժամիջոցների խախտմամբ իբր Սիրիա նավթ տեղափոխելու փորձի համար: Թեհրանը պնդում էր, որ սուպերլցանավը Սիրիա չէր ուղեւորվում, իսկ նավի ձերբակալությունը կատարվել է ԱՄՆ հրամանով:

Ավելի ուշ Ջիբրալթարի իշխանությունները լցանավն ազատել էին, բայց ԱՄՆ-ն կրկին այն կալանավորելու օրդեր էր տվել եւ պատժամիջոցով էր սպառնացել ցանկացած երկրի, որն իրանական նավին օգնություն կառաջարկի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ