News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 22-ին, ժամը 00:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Մանվել Տ.) եւ «BMW» (վարորդ՝ Գոռ Վ.) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները (Աշոտ Տ., ծնված 1964 թ. եւ Սառա Ղ., ծնված 1965 թ.) տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ անցնելով համապատասխան հետազոտություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին նրանց մեղադրանք էր առաջադրվել…
Արարատի մարզում ընկերոջ բանակի քեֆի օրն ավտովթարից տուժած 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ հուլիսի 14-ին վրաերթ-վթար էր տեղի ունեցել…
Վթար Ռոստովյան փողոցում. բախվել են «Օպելը», «Միցուբիշին» եւ մոպեդը (ֆոտո)
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան…
Հունգարիայում բեռնարկղում 38 անօրինական միգրանտ է հայտնաբերվել
Նրանցից երեսունվեցը հայտնել են, որ աֆղանցիներ են․․․
Էջմիածնում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2101-ը. կա 3 վիրավոր (ֆոտո)
Էջմիածին քաղաքի Չոբանքարա խճուղու թիվ 3 հասցեի դիմաց...
Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր (ֆոտո)
Հետաքննիչի հանձնարարականով Mercedes-ի վարորդը հիվանդանոցում ենթարկվելու է բժշկական փորձաքննության՝ պարզելու նրա սթափության աստիճանը, քանի որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա եղել է ոչ սթափ…