News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ալժիրի արդարադատության նախկին նախարար, կնիքի պահապան Թայեբ Լյուխը կոռուպցիայի մեղադրանքով հինգշաբթի կանգնել է երկրի Գերագույն դատարանի առաջ, հաղորդում է Alg24-ը:

Ամբաստանյալը ցուցմունք է տալիս քննիչին: Լյուխը արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2013-2019 թվականներին:

Մինչ այդ նա ավելի քան մեկ տարի Ալժիրի կառավարությունում աշխատում էր որպես աշխատանքի, զբաղվածության եւ սոցիալական ապահովման նախարար:

Լյուխը իշխող «Ազգային ազատագրման ճակատ» կուսակցության անդամ է:

Ալժիրում մի քանի ամիս շարունակ մասշտաբային հակակոռուպցիոն արշավ է իրականացվում, որի շրջանակում կալանավորվել են  տասնյակ ազդեցիկ պաշտոնյաներ, այդ թվում նախկին վարչապետեր եւ նախարարներ, գործարարներ եւ օլիգարխներ:

Աղմկահարույց քրեական գործերի բացման հետեւում, ըստ վերլուծաբանների, կանգնած են ազդեցիկ ուժայիններ, առաջին հերթին Ազգային ժողովրդական բանակի շտաբի ղեկավար, պաշտպանության նախարարի տեղակալ Ահմեդ Գաիդ Սալահը:

Անցյալ շաբաթվա վերջին արդարադատության նոր նախարար, կնիքի  պահապան Բելկասեմ Զեգմատին հայտարարել էր, որ «Ալժիրում կոռուպցիան չի սահմանափակվում պետական միջոցների յուրացումով եւ ապօրինի հարստացումով, այն տարածվում է նաեւ պետական գույքի յուրացման վրա, ինչը տեղի է ունենում պետական կառավարման մարմիններում ընդունված որոշումների արդյունքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ