News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կտակի համաձայն, որը մուլտիմիլիոնատեր Ջեֆրի Էփշթեյնը ստորագրել էր իր ինքնասպանությունից ընդամենը 2 օր առաջ, 577 մլն դոլարից ավելի ակտիվն անցել է թրասթային հիմնադրամին, ինչը կդժվարացնի նրան մեղադրող կողմերի խնդիրը, որոնք մտադիր էին փոխհատուցումների հասնել, հայտնում է Associated Press-ը: 

Իրավաբանները եւ անշարժ գույքի հարցերով փորձագետները հայտարարում են, որ հիմա ֆինանսիստի հարստությանը հասնելը տարիներ կտեւի:

«Սա համակարգը մանիպուլյացիայի ենթարկելու վերջին գործողությունն է, որը Էփշթեյնը կատարել է անգամ մահվանից հետո»,- հայտարարել է ֆինանսիստի զոհերի շահերը ներկայացնող փաստաբան Ջենիֆեր Ֆրիմանը:

Էփշթեյնը, որը անցյալում ընդամենը 13 ամիս է բանտարկված մնացել, երբ իրեն մեղավոր է ճանաչել անչափահասի հետ սեքսով զբաղվելու համար, օգոստոսի 10-ին բանտախցում կախվել էր՝ կալանավորված լինելով մարդկանց վաճառքի մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ