News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հասարակության շրջանում մեծացել է ոստիկանության հանդեպ վստահությունը: Այս մասին փաստում են ոչ միայն ոստիկանության ուսումնասիրություններն ու վիճակագրությունները, այլեւ սոցիոլոգիական հարցումները:

Վստահության աճը հիմնականում պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Դրանցից մեկն էլ ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներն են:

ՀՀ ոստիկանության պետը ամիսը մեկ ընդունում է քաղաքացիների, լսում նրանց բողոքները, խնդիրներն ու առաջարկությունները: Բարձրացրած բոլոր հարցրերն ու խնդիրները շատ հաճախ լուծում են ստանում տեղում: Ոստիկանության պետը տեղում կապ է հաստատում ստորաբաժանումների ղեկավարների հետ, տալիս կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: Որոշ խնդիրներ էլ լուծվում են դիմումներն ուսումնասիրվելուց հետո:

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը հանրապետության բոլոր մարզերում հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ: Հանդիպումներին մասնակցում են նաեւ ոստիկանության մարզային վարչության ղեկավարությունն ու տարածքային բաժինների պետերը: Թեեւ քաղաքացիների բարձրացրած խնդիրները ոչ միշտ են կապված լինում ոստիկանության գործառույթների հետ, այնուհանդերձ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարությանը հանձնարարվում է աջակցել քաղաքացիներին՝ հարցերին դրական լուծումներ ստանալու համար:

Ոստիկանության տարածքային բաժինների ծառայողները բակային հանդիպումներ են ունենում բնակիչների հետ: Այդ ընթացքում լսում են նրանց բողոքներն ու առաջարկությունները: Հանդիպումների ընթացքում քննարկվում են նաեւ հանցագործությունների թիրախ չդառնալու, գույքն ապահով պահելու եւ ոստիկանության հետ համագործակցության մասին հարցեր:

Երկար կարելի է խոսել ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդնանն ուղղված միջոցառումների մասին: Խոսենք թվերով: Միայն այս տարի՝ հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունում ստացվել է 1.108.710 դիմում-բողոք, անցած տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը 978.174 էր:

1.108.710 դիմում-բողոքներից դրական լուծում են ստացել 1.025.576-ը: Սա 13 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ոստիկանությունն ընթացք է տալիս քաղաքացիների յուրաքանչյուր դիմումին: Որեւէ դիմում-բողոք չի անտեսվում:

ՀՀ ոստիկանությունը ՀՀ քաղաքացու կողքին է: Ոստիկանությունը, հավատարիմ կարգախոսին, ծառայելով օրենքին՝ ծառայում է ժողովրդին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ