News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 11-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գիշերը գողացել են Սարյան փողոցում կայանված իր «Մերսեդեսի» կողային հայելիները: Ահազանգը ստանալուն պես քրեական հետախույզները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Որոնողական աշխատանքները շարունակվում էին, երբ օգոստոսի 20-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ ստացվեց: Այս անգամ, դարձյալ գիշերը, Արամի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մերսեդեսի» հայելիներն էին գողացել:

Ձեռագիրը նույնն էր. թիրախը բացառապես «Մերսեդես» մակնիշի մեքենաներն էին: Վերջին հաղորդումից ժամեր անց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, իրավապահները պարզեցին, որ նշված գողությունները կատարել է Ամիրյան փողոցի 21-ամյա մի բնակիչ: Նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին եւ տվեց խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
Ամենաշատ