News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 12
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից դուրս գալը նշանակում է սեփական պարտավորություններին հանձնառու չլինել, միջազգային կանոնների խախտում եւ տնտեսական ահաբեկչություն: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է ԻՌՆԱ-ն: 

««Բավար-373» ԶՀՀ-ն Ս-300-ից հզոր է»,- ասել է Ռոհանին՝ ելույթ ունենալով Իրանի պաշտպանական արդյունաբերության օրը:

Նա ԱՄՆ-ի ընտրած ճանապարհը սխալ է անվանել, ձախողման դատապարտված ԱՄՆ դաշնակիցների, եվրոպական երկրների, Չինաստանի եւ ասիական երկրների շրջանում:

«Իրանցի ժողովուրդը չի հանձնվի բռնության եւ պատժամիջոցների առաջ»,- հավելել է նա՝ նշելով, որ եթե ԱՄՆ-ն որոշի հանել պատժամիջոցները եւ հարգել իրանցի ազգի իրավունքները, իրավիճակը կփոխվի:

Նրա խոսքով՝ տարածաշրջանի անվտանգությունը չի երաշխավորվի առանց Իրանի մասնակցության:

Իրանի նախագահը հարեւանների եւ մուսուլմանական երկրների հետ փոխգործակցության պատրաստակամություն է հայտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել