News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները  ստորագրահավաք են սկսել՝ ի աջակցություն ՀՊՏՀ–ի պաշտոնաթող ռեկտորի պաշտոնակատարի։ Ստորագրահավաքին միացած ՀՊՏՀ ուսանողները, շրջանավարտները, դասախոսները հայտարարում են, որ որևէ պարագայում չեն ընդունելու Հայրապետյանի հրաժարականը։

Նրանք կողմ են Հայրապետյանի կողմից իրականացվող բարեփոխումներին և իրենց աջակցությունն են հայտնում Ռուբեն Հայրապետյանի որդեգրած ռազմավարությանը։

Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նախօրեին հայտարարել էր, որ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը՝ հաշվի առնելով նրա գիտական ատենախոսության շուրջ վերջին շրջանում ստեղծված աղմուկը: Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանով ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանը։ Նշենք, որ Դիանա Գալոյանը ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի դուստրն է:

Տպել
Ամենաշատ