News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելը մեղմում է կիբեր զենքի արտահանման կանոնները` չնայած իրավապաշտպանների խմբի այն մեղադրանքների, որոնց համաձայն՝ որոշ կառավարություններ դրանք օգտագործում են քաղաքական հակառակորդներին հետեւելու եւ այլախոհությունը ճնշելու համար:

Պաշտպանության նախարարության կողմից կանոնների փոփոխությունը նշանակում է, որ այժմ ընկերությունները կարող են առավելություններ ստանալ կոնկրետ երկրներ որոշ արտադրանքի վաճառքի համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Ոլորտի մասնագետներն ասում են, որ փոփոխությունը թույլ կտա արագացնել կիբեր զենքի կամ լրտեսական ծրագրերի վաճառքի հաստատման գործընթացը:

Իսրայելի ՊՆ-ի հաղորդմամբ՝ կանոնների փոփոխությունն արվել է իսրայելական արդյունաբերության արդյունավետ սպասարկմանը նպաստելու համար՝ պահպանելով եւ պաշտպանելով արտահանման վերահսկողության միջազգային ստանդարտները:

Մինչ վերջերս կիբեր զենքն օգտագործվում էր միայն տեխնիկապես զարգացած կառավարական հետախուզական գործակալությունների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Իսրայելը, Չինաստանն ու Ռուսաստանը:

Սակայն այժմ հայտնվել է հզոր հաքերային գործիքների եւ ծառայությունների կոմերցիոն շուկա, որում մեծ դեր ունեն ԱՄՆ-ից, Իսրայելից եւ այլ երկրների կառավարական կիբեր փորձագետները:

Իսրայելական ընկերությունները, ներառյալ՝ NSO Group-ն ու Verint-ը, ինչպես նաեւ Elbit Systems-ը, ներառված են կիբեր զենքի համաշխարհային շուկայում համաշխարհային առաջնորդների ցուցակում: Իրավապաշտպաններն ասում են, որ հարեւան երկրները, ներառյալ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն, լրտեսական ծրագրեր վաճառող իսրայելական ընկերությունների գլխավոր հաճախորդներից են: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ