News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում տարվա ամեն մի եղանակ իր առանձնահատություններն ունի ճանապարհներին խոչընդոտներ ստեղծելու տեսանկյունից:

Եթե ձմռանը դա «անսպասելի» թափված, չմաքրված ձյունն է, աշնանը՝ անձրեւաջրերով անհայտ խորությամբ լցված ջրափոսերը, ապա գարնանը եւ ամռանը դրանք փարթամ աճած թփերն ու ծառերն են: Բնությունն այդքան սիրելու հետ մեկտեղ, սակայն ճանապարհային նշանները եւ լուսացույցները նման կերպ քողարկելը բոլորովին սրամիտ չէ:

Դրան պետք է ավելացնել այն փաստը, որ ճանապարհային նշաններն առանց այդ էլ շատ չեն եւ երբեմն պատահում է, որ միակ նշանը թաքնվում է թփերում: Սակայն Ճանապարհային ոստիկանությանը, կարծես թե, այս խնդիրներն այնքան էլ չեն մտահոգում:

Մինչդեռ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 2088 ՃՏՊ, որի արդյունքում զոհվել է 159, տուժել 3017 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 1711 ՃՏՊ, որի արդյունքում 138 մարդ զոհվել է, 2517-ը`վիրավորվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ