News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրեքսիտի համաձայնագիրն ամբողջությամբ նորից գրելու համար ժամանակ չկա:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպմանը, հայտնում է Reuters-ը:

Ջոնսոնը Մակրոնի հետ հանդիպել է Ելիսեյան պալատում  Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո հաջորդ օրը, որը Մեծ Բրիտանիային կոչ է արել բրիտանա-իռլանդական ցամաքային սահմանի համաձայնեցված անվտանգության համակարգի ապահովման այլընտրանքային տարբերակներ առաջարկել:

Երեք տարի անց այն բանից հետո, երբ Բրիտանիան քվեարկել էր ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին, մինչ օրս պարզ չէ՝ ինչ պայմաններով դա տեղի կունենա:

Մակրոնը պատրաստակամ է Բրիտանիայի հետ քննարկել իռլանդական բեքստոպի լուծման ուղիները՝ նշելով, որ ցանկացած այլընտրանք պետք է հարգի ինչպես ԵՄ միասնական շուկայի ամբողջականությունը, այնպես էլ կայունությունը Իռլանդիա բաժանված կղզում:

«Ես ուզում եմ շատ պարզ լինել. առաջիկա ամսվա ընթացքում մենք չենք կարողանա հասնել նոր համաձայնության, որը զգալիորեն տարբերվում է բնօրինակից», - Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ ջերմ ձեռքսեղմումից հետո ասել է Մակրոնը:

Մակրոնը պնդել է, որ Բրիտանիայի ճակատագիրը Ջոնսոնի ձեռքում է: Նա ասել է, որ ԵՄ-ն չի ցանկանում, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից առանց «գործարքի» դուրս գա, բայց պատրաստ կլինի, եթե դա տեղի ունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ