News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հաճախակիացել են դեպքերը, երբ առանց դատարանի որոշման արգելանքներ են դրվում սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի միավորների վրա, որոնց շահագործումը միակ եկամտի աղբյուրն է ընտանիքի համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ դեմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Քննչական մարմինների ղեկավարներին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։

«Հաճախակիացել են, եթե ոչ տոտալ են դարձել, դեպքերը, երբ քննիչների կողմից քաղաքացիներից խոստովոնական ցուցմունքներ կորզելու նպատակով տևական ժամանակով փորձաքննության անցկացնելու պատրվակով կամ այլ առգրավվում է շարժական գույքն և ամիսներով ոչմի ջանասիրություն չի դրսևորվում, որպիսի քննչական գործողությունը (փորձաքննությունը) գոնե նշանակվի, առանց դատարանի որոշման արգելանքներ են դրվում սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի միավորների վրա, որոնց շահագործումը միակ եկամտի աղբյուրն է ընտանիքի համար, քննիչների կողմից երբեք միջոցներ չեն ձեռնարկվում արգելանքի վերցրած անձանց գույքը պահպանելու և առանց խնամքի մնացած ընտանիքի անդամների գոյությունը պահպանելու համար, առանց մեղադրանք առաջադրելու և/կամ խափանման միջոց ընտրելու առգրավվում է քաղաքացու անձնագիրը (վկայի)։

Հարգելի պարոնայք կարծում եմ հասունացել է ժամանակը համապատասխան անհրաժեշտ հրամանների և շրջաբերականների, որպիսի նմանօրինակ չարաշահումներն ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարումները մեր երկրում կոռուպցիայի պայքարի դեմ միջոցառումների շրջանակներում չհանգեցնի կողմնակի, ավելի բացասական դրսևորումների և հետևանքների միջազգային կառույցներում։

Հ.Գ. Կարծում եմ, որ որպես լուրջ կառույցների ղեկավարներ, Դուք կոնկրետ օրինակների կարիքը չունեք, սակայն, եթե նման մեղադրանք հնչի (ոչ կոնկրետության), մեկնաբանություններում ինքս կներկայացնեմ գործերի համարներն ու քննիչների տվյալները, նույնը խնդրելով անել գործընկեր փաստաբաններին»,–գրել է փաստաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ