News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հունաստանին խոստացել է աջակցել՝ կապված Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողությունների հետ: Նա հերթական անգամ դատապարտել է այդ գոտում Թուրքիայի կողմից հորատման աշխատանքները: Այդ մասին Մակրոնը հայտարարել է Հունաստանի նոր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ առաջին հանդիպումից առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հունաստանն արեւելյան Միջերկրածովում բախվել է լարվածության տարբեր դրվագների հետ: Ես ուշադիր հետեւում եմ այդ իրադարձությունների զարգացմանը եւ իմ համերաշխությունն եմ հայտնում: Եվրամիությունն ու Ֆրանսիան այդ հարցով թուլություն թույլ չեն տա, մենք կքննարկենք համագործակցության հավելյալ հնարավորությունները»,- ասել է Մակրոնը:

Նա նշել է միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցով Հունաստանի ջանքերը՝ քննադատելով այն երկրներին, որոնք պատշաճ կերպով համերաշխություն չեն հայտնում ԵՄ այլ երկրների հետ:

Հիշեցնենք, որ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում եւ շելֆում բնական գազի մեծ հանքավայրեր էին գտել: 2011 թվականին ամերիկյան Noble Energy ընկերությունը, մասնավորապես, հայտնաբերել էր «Աֆրոդիտե» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են շուրջ 140 մլրդ խոր.մետր: Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, շրջան հորատիչ 2 նավ էր ուղարկել: Թուրքիան հայտարարում է, որ հորատումը կտեւի 4 ամիս՝ մինչեւ սեպտեմբերի 3:

Հուլիսի 15-ին ԵՄ Խորհուրդը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ հորատման պատճառով Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ: Խորհուրդը որոշել էր դադարեցնել օդային տրանսպորտի հարցով Թուրքիայի հետ բանակցությունները, ինչպես նաեւ դեռեւս ԵՄ-Թուրքիա Ասոցացման խորհուրդ չանցկացնել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ