News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Google ընկերությունը YouTube տեսահոսթինգում անջատել է ավելի քան 200 ակաունտ, որոնք փորձել են «համակարգված ազդեցություն» ունենալ Հոնկոնգի իրավիճակի վրա: «Մենք YouTube-ում 210 ալիք ենք անջատել, երբ հայտնաբերել ենք, որ նրանք համակարգված կերպով բեռնել են Հոնկոնգի ցույցերին վերաբերող տեսանյութ»,- նշված է Google-ի սպառնալիքների վերլուծության խմբի ղեկավար Շեյնա Հանթլիի հայտարարության մեջ, փոխանցում է DW-ն:

Նշվում է, որ արգելափակված ակաունտներն օգտագործել են VPN ծառայությունը եւ այլ մեթոդներ, որպեսզի իրենց տեղակայումը թաքցնեն: Հայտնաբերվել է 936 ակաունտ Չինաստանից, որոնք «դիտավորյալ փորձել են Հոնկոնգում քաղաքական տարաձայնություններ սերմանել»:

«Չինաստանի համակարգված գործողությունների» մասին՝ ուղղված Հոնկոնգում իրավիճակի խեղաթյուրմանը, հայտնել էր նաեւ Facebook ընկերությունը: Ընկերությունը հեռացրել էր 7 էջ, 3 խմբերի եւ 5 ակաունտ, որոնք Հոնկոնգի ցույցերի մասին հրապարակում էին ֆեյք կամ վիրավորական գրառումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել